Դատախազները չեն զարմացել, որ Գևորգ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը. նրանից շատ բարեկամներ են «քաշվել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»: Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել եւ դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաեւ հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն եւ ուրիշների: Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս