ՆՈՐ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Լոնդոնում երեքսենյականոց առանձնատուն է գնել, որի արժեքը 15 մլն եվրո է: Այն գտնվում է ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի առանձնատան կողքին՝ Լոնդոնի կենտրոնում: Կարծիք կա, որ առանձնատունը Ս. Սարգսյանի համար գնել է անձամբ Արմեն Սարգսյանը: Սակայն Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հերքեց այս տեղեկությունը: «Անտաղանդ հորինվածքներն ու անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց նա:




Լրահոս