Մահվան ելքով վրաերթ Աշտարակի խճուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Քննչական խումբը պարզել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը 52-ամյա Ոսկան Հարությունյանն էր: 




Լրահոս