Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 27-ին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների, օրվա մեծ մասն` արևային եղանակ: Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ քամի մինչև 15մ/վրկ: Այս գիշեր` պարզեցմամբ պայմանավորված, կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում 1-3 աստիճանով: Նվազում է սպասվում նաև հաջորդ գիշեր, սակայն տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին ցերեկային ժամերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում:  Երևանում` նոյեմբերի 27-ին տեղումներ չեն սպասվում, կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, տեղ-տեղ հավանական է մառախուղը: Այս գիշեր -1+1, ցերեկը +9+11, երեկոյան +3+5:




Լրահոս