100 դոլար է գողացել անդրավարտիքի գրպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 26-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Պ.-ին: Պարզվել է, որ նա եղել է 1951 թ. ծնված Վազգեն Պ.-ի նախկին վարորդը և օգոստոսի 9-ին գտնվելով վերջինիս ամառանոցում` նրա անդրավարտիքի գրպանից գողացել է 100 դոլար: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս