Ժողովուրդ. Հայ-թուրքական բանակցությունները տեվական ժամանակ է վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հայ-թուրքական բանակցությունները տևական ժամանակ վերսկսվել են, միայն թե՝ հիմա դրանք ընթանում են միջնորդավորված կերպով՝ գաղտնի։ Իսկ միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և “վառ պահել” կրակը։
 
Քանի որ գերտերությունները հասկացել են՝ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև՝ ԼՂ–ում խաղաղապահներ տեղակայելու և համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին։ ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, “Ժողովուրդ”-ին փոխանցեցին, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև որևիցե ձևաչափով բանակցություններ չեն ընթանում”,- գրում է թերթը։ 




Լրահոս