ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԲՈՂՈՔՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի մոտ 500 աշխատակիցներ երեկ հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց եւ պահանջում էին իրենց 11 ամսվա չստացած աշխատավարձը։ «Ամեն օր խոստանում են, որ եկող շաբաթ կտան, բայց չեն տալիս: Ոչ մեկ մեզ չի հարցնում՝ 11 ամիս ոնց ենք ապրել առանց աշխատավարձի: Երկրի նախագահը չի՞ մտածում մեր մասին»,-այս եւ նմանատիպ այլ դժգոհություններով հավաքված քաղաքացիներն մոտեցավ նախագահականի նամակների բաժնի աշխատակիցը՝ խոստանալով բողոքը տեղ հասցնել: Սակայն ակցիայի ընթացքում մարդիկ այդպես էլ հստակ պատասխան չլսեցին: Միայն պարզվեց, որ երեկ՝ առավոտյան, «Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչյա Թադեւոսյանին ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ ասել, որ «Նաիրիտ»-ի ճակատագիրը մինչեւ դեկտեմբեր որոշված կլինի։
Հիշեցնենք, որ շուտով կլրանա երկու տարին, ինչ նախկին ԽՍՀՄ եզակի քիմիական արդյունաբերության միջազգային նշանակության հսկա «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը չի գործում: Բայց, չնայած դրան, պետական սեփականություն համարվող «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենի աշխատավարձը կազմում է 7 մլն դրամ, իսկ տեղակալներինը՝ 3,5-ական մլն դրամ: Ընդ որում, ավելի քան 10 հոգի 3,5 մլն դրամ են ստանում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը եւս «Նաիրիտ»-ի փոխտնօրեններից է եւ քանի որ երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց չէր, ենթադրվում է, որ տնօրինությունը ժամանակին է ստանում աշխատավարձը:




Լրահոս