Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի ու ԵվրԱզԷՍ-ի շրջանակում ինտեգրացիոն գործընթացներով: Այդ մասին երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Իզվեստիա»-ի հետ զրույցում: «Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովում Վլ. Պուտինը հստակ ձեւակերպեց. այդ գործընթացները չի կարելի հակադրել, դրանք պետք է դիտարկել իբրեւ միմյանց փոխլրացնող: Այսօր մեր առաջնահերթությունն ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն է: Մենք այն ցանկանում ենք ստորագրել 2013թ., թեեւ մեր եվրոպացի գործընկերները կարծում են, թե դա կլինի 2014-ին»,-նշել է Սարգսյանը:
ՀԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ