ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԱԿ-ը պառլամենտական պրյոմ է անում, եւ դա իր իրավունքն է: Բայց քիչ չեն եղել դեպքերը, երբ ընդդիմությունն է նիստերը բոյկոտել: Վերջին բոյկոտը վերաբերում էր Վարդան Օսկանյանի հետ կապված դատախազի միջնորդությանը»:

Համլետ Հարությունյան lurer.com

Այն, որ ընդդիմությունը կարող է բոյկոտել նիստերը, ընդդիմանալ, լիովին տրամաբանական է. վերջիվերջո, ընդդիմություն է: Անտրամաբանական է, երբ ՀՀԿ-ն է բոյկոտում նիստը: Ո՞ւմ դեմ են բոյկոտում, ո՞ւմ են ընդդիմանում, իրենք իրե՞նց: Ա՛յ սա քաղաքական հնարք է կամ, ինչպես կասեր ՀՀԿ-ական պատգամավորը, «պրյոմ»: Ուղղակի այդ «պրյոմը» ոչ մի կերպ չի տեղավորվում սովորական մարդու ուղեղի մեջ: Երեւի քաղաքական նոր մշակույթ է, որը դեռեւս չենք հասցրել յուրացնել: Պարզապես այս բոլոր ինքնաքննադատությունների եւ իրենք իրենց դեմ ընդվզումների արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվում:




Լրահոս