Հայաստանում տարեկան թմրամոլների թիվն աճում է 50% տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ամեն տարի թմրամոլների թիվն աճում է 50% տոկոսով: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 2011-ի տվյալների, ՀՀ-ում գրանցված է 3 893 թմրամոլ։ Ոչ պաշտոնական տվյալներով`  Հայաստանում կա 12 700 ներերակային և 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Նման տվյալներ ներկայացրեց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Ըստ Սեմերջյանի` ՀՀ-ում գրանցված թմրամոլները բոլորը երեւանաբնակ են, նրանցից միայն 32-ն են կին: Գերդոզավորումից տարեկան մահացության 10-12 դեպք է գրանցվում: Ըստ նարկոլոգի, Հայաստանում ամենաշատն օգտագործում են ափիոն և կանեփ:




Լրահոս