Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ զոհվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում առաջին Եվրոպական խաղերի շրջանակներում հերթական արտակարգ իրավիճակն է գրանցվել: Նախօրեին Հեյդար Ալիևի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, ինչի արդյունքում զոհվել է Եվրոպական խաղերի գործադիր կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Միմյանց են բախվել երկու մեքենա՝ Ford Tranzit ու Mercedes, զոհվել է 3 մարդ, վիրավորվել ՝ երկուսը:

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ զոհված զբոսաշրջիկներից մեկը 1992 թ ծնված Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա BEGOC – Operation Committee of the first European Games-ի պատասխանատու անձանցից մեկի որդին է:

Վթարի արդյունքում վիրավորվել է Էստոնիայի մեկ քաղաքացի, մեկ` Նեպալի ու երկու` Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:




Լրահոս