Այս պահին Սամվել Կարապետյանը բանակցություններ է վարում ՀԷՑ-ը գնելու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ այս պահին «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը բանակցութուններ է վարում «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ` Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու շուրջ: Նա ցանկանում է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան գնելու ՀԷՑ-ը, սակայն, միաժամանակ, պահպանելով էլեկտրաէներգիայի 41,85 դրամ սակագինը:

Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը գնելու հարցում համոզել, խնդրել են ինչպես Հայաստանի իշխանությունների ամենաբարձր ներկայացուցիչները, այնպես էլ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգում առկա խնդիրները հնարավոր լինի լուծել: Սամվել Կարապետյանն էլ պատրաստ է հասարակության դժգոհությունը մեղմելու և ոլորտը կարգավորելու ռիսկի գնալ, պարզապես անհրաժեշտ ներդրումների ծավալն է մեծ, ինչը ձեռնտու չէ գործարար Սամվել Կարապետյանին:

Իսկ թե ինչ արդյունք կտան բանակցություններն, առայժմ դժվար է ասել. բայց ակնկալվում է, որ առաջիկայում կհայտարարվի Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին:

Հ. Գ. Mediamax.am-ի հետ զրույցում «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը, սակայն, հերքել է, որ  Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

 




Լրահոս