Շենգավիթ  վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի  հետ   համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտ քաղաք: Մարտակերտի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Մարտակերտի միջև ստորագրված հուշագրով մարզական ոլորտում համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:  Վարչական շրջանի պատվիրակությունը ԼՂՀ Մարտակերտի քաղաքապետարանին անհրաժեշտ մարզական գույք է տրամադել:

Շենգավիթի պատվիրակության այցը համընկել է հուլիսի 3- 5-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած  ԼՂՀ սանդա-ուշուի պատանիների և երիտասարդների միջազգային բաց առաջնությանը: Առաջնությանը  մասնակցել են նաև Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի  սաները: Երևանցի  մարզիկներից 8-ն զբաղեցրել են առաջին, 3-ը` երկրորդ և 3-ը` երրորդ հորիզոնականներ` արժանանալով գավաթի, մեդալների և պատվոգրերի:




Լրահոս