Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը  մեկնել է Մարսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը  Մարսելի քաղաքապետ Ժան- Կլոդ Գոդենի հրավերով  մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Պաշտոնական այցի շրջանակում նախախատեսվում է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ: Նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ տեղի գործար շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների  և հայկական կազմակերպությունների հետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա կգտնվի նաև Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս