Իտալիայի պետական պարտքի ծավալները հասել են պատմական առավելագույնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի պետական պարտքի ծավալը 2015 թ մայիս ամսին հասել է իր պատմական առավելագույնին՝ 2.218 տրիլիոն եվրոյի, հայտնում է La Repubblica թերթը՝ հղում կատարելով Իտալիայի Բանկի տվյալներին:

2014 թ մայիս ամսին պետական պարտքի ծավալները ֆիքսվել են 2.166 տրիլիոն եվրոյի մակարդակում:

Ընթացիկ տարեսկզբից Իտալիայի պետական պարտքն աճել է 3.9 %-ով՝ 83.3 մլրդ եվրոյով: Իտալիայի Կենտրոնական բանկը պետական պարտքի աճը կապում է կանխիկ փողի ծավալների մեծացման, եվրոյի փոխարժեքի անկան ու պետական պարտատոմսերի շուկայում փոփոխությունների հետ:




Լրահոս