«ԱՆԻԼԼԱՋ ՕՐ»Երեկ Գյումրիում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները, գաղտնի պահելով փետրվարի 16-ի ակցիայի բովանդակությունը, նշել են վերը բերված կարգախոսը. «Անիլլաջ օր»: Նրանք ուշացումով` ժամը 11:20-ին, ուղեւորվել են Վանաձոր: Ինչպես տեղեկացրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` շուրջ 50 մեքենաների շարժը միակողմանիորեն Գյումրիից Վանաձոր դադարեցվել է, իսկ Ջաջուռ գյուղի մոտ պարզվել է, որ ճանապարհը փակ է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանը հայտնել է հավաքվածներին, որ իրենք ունեն համապատասխան հրաման` փակել ճանապարհը եւ թույլ չտալ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաներին ուղեւորվել Գյումրիից Վանաձոր` ակցիային մասնակցելու:ԱԲՈՎՅԱՆՈՒՄԵրեկ Տիգրան Սարգսյանի համար ժապավեն կտրելու օր էր. Աբովյան քաղաքում բացվեցին «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերը: Տիգրան Սարգսյանը կարեւորել է ստերիլ դեղաձեւերի հոսքագծերի GMP ստանդարտներով ներդրման ծրագրի ղեկավար` նիդեռլանդական PUM ընկերության ներկայացուցիչ Արջեն Բրուինսմայի օժանդակությունը նոր հոսքագծերի կառուցման գործում: ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ«Նոր Եդեսիա» ջոկատի 35 ազատամարտիկներ երեկ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին եւ ի զորակցություն Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12 տարվա դատապարտված իրենց մարտական ընկեր Գեւորգ Հայրապետյանի, հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Նրանք իրենց հրամանատարի դռնփակ անցած դատավարությունը համարել են ֆարս: ԱՐՍԵՆԲԱԲԱՅԱՆԱԿԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղարն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի փետրվարի 14-ին, որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, իրականության հետ որեւէ առչնություն չունեցող հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, ծրարները Նիկոլի ներկայացուցիչ փաստաբանին կամ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցին չեն կարող հանձնվել ոչ աշխատանքային օրերին: Նշենք, որ նախորդ անգամ, շաբաթ օրով Փաշինյանին այցելած Թոմաս Համմերբերգին եւ Սաքունցին հանձնված նամակները հենց շաբաթ օրով էլ վերցվել էին: Բացի այդ, Արսեն Բաբայանը այս հայտարարությամբ հակասում է «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի խոսքերին, որը դատարանում հայտարարել էր, որ, այո, իրենք չեն վերցրել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ