Նախագահական ընտրություններում հավատարմագրվել է 1261 դիտորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դեռևս հավատարմագրվել են 9-ը տեղական հասարակական կազմակերպություն:
“Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” – 63 դիտորդ
“Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ” – 2 դիտորդ
“Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ” – 77 դիտորդ
Մարտունու կանանց համյանքային խորհուրդ – 285 դիտորդ
“Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության” – 61 դիտորդ
“Հարմոնիա” – 470 դիտորդ
“Ընտրական համակարգեր կենտրոն” – 60 դիտորդ
“Դիլնետ Սերվիս” – 71 դիտորդ
“Ընտրությունը քոնն է” – 172 դիտորդ
Միջազգային կազմակերպություններից որպես դիտորդ հավատարմագրվել են Այ Սի Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը և ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Նշենք նաև, որ դիտորդների հավատարմագրումը կտևի մինչև փետրվարի 8-ը:




Լրահոս