ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում եկամտային հարկը, ովքե՞ր են այն վճարողները: Տեղեկացրե՛ք նաեւ, թե ինչ կարգով է կատարվում դրա հաշվարկն ու վճարումը:

Նելլի Հակոբյան (41 տարեկան, երկրաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից: Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերը, նոտարը, ՀՀ-ում եկամտային հարկ է վճարում, եթե նա ՀՀ ռեզիդենտ է՝ հարկային տարում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը) uկuվող կամ ավարտվող 12-ամuյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 oր եւ ավելի: Կամ՝ ում կենuական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում (մաuնավորապեu` եթե ՀՀ-ում է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը եւ գտնվում է նրա անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը): Կամ` որը, գտնվելով ՀՀ-ում պետական ծառայության մեջ, ժամանակավորապեu աշխատում է ՀՀ տարածքից դուրu եւ ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ, ոչ ռեզիդենտ է եւ հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:
Ինչ վերաբերում է եկամտային հարկի վճարմանը, ապա տեղեկացնում ենք, որ եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (իսկ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվարկելիս) յուրաքանչյուր վճարման դեպքում կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու եւ բյուջե փոխանցելու պարտավորություն, ինքնուրույնաբար: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկի պարտավորությունը նույնպես կատարում են ինքնուրույնաբար՝ «Եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկով»:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկատվական բնույթի հարց եւ անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող պատասխան: Ենթադրում ենք, որ այն կհետաքրքրի տնտեսվարողներին:




Լրահոս