Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ-Մարիա Բարտոմեուն կարծում է, որ կատալոնական ակումբի հարձակողական եռյակն արժանի է լինել այս տարվա «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության եզրափակչում և պայքարել լավագույնի տիտղոսի համար:
«Մեսսին, Նեյմարը և Սուարեսն արժանի են այս տարի լինել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եզրափակիչ եռյակում»,- նշել է նա:։
Նշենք, որ անցած տարվա «Ոսկե գնդակ»-ը ստացավ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։