ՋՈՒՐԸ ԿՏՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Նորաբաց, Դարբնիկ, Դաշտավան եւ շրջակա գյուղերում անցյալ տարեվերջից նկատելի վատթարացել է խմելու ջրի մատակարարումը: Նախկինում ջուր կտրվելը անսովոր էր, համարյա անհնարին: Տարվա մեջ մեկ-երկու դեպք, այն էլ` ջրագծերի խոշոր վթարների դեպքում: Մասիսի այդ տարածքներն այնքան ջրառատ էին, որ Սովետական կառավարությունը տասնամյակներով պայքարում էր հողերի ճահճացման դեմ: Բայց այս տարվա հունվար ամսից, օրվա մեջ մի քանի անգամ ջուրը կտրվում է: Քանի որ Հայաստանի գյուղերում էլ թեմա է դարձել մոնոպոլիաները, մարդիկ կասկածներ ունեն, որ իրենց ջուրը կտրում են Սիս ու Ռանչպար գյուղերի իշխան ձկան հսկա ջրավազանները լցնելու համար: «Նման բան չկա,- «Ժողովուրդ» թերթի հարցին արձագանքեց «Հայջրմուղկոյուղու» Մասիսի տարածաշրջանի պետ Սամվել Համբարձումյանը,- դուք եկեք ու տեսեք, ձուկը մեզ չի խանգարում: Խմելու ջրի մեջ քլոր կա, որը վնաս է ձկներին:  Երկու ամիս է, որ այդ գյուղերում ջուրը գրաֆիկով է տրվում` առավոտյան 7-ից 23-ը: Թերթով էլ ենք հայտարարություն տվել: Նոր ջրամբարի շինարարություն է գնում, դրա համար էլ անջատումներ են լինում»:




Լրահոս