ՄԱՐՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ հայրենի մի շարք պաշտոնյաներ նախկին ու ներկա մարզպետներ, ոստիկանապետ, դատախազ, գյուղնախարարության աշխատողներ եւ այլք, վերջին տասնամյակում ձեռքի հետ հեկտարներով հողեր են գնել, հատկապես երեւանամերձ գյուղերում` Մասիս, Խարբերդ, Նորաբաց, Դարբնիկ: Եւ քանի որ նրանց «թուրն աջ ու ձախ կտրում էր», զլանում էին վճարել հողերի հարկերը, որը կազմում է 20-40 հազար դրամ: Գյուղապետերն էլ վախենում էին պարտադրել հարուստներին վճարելու պետության փողերը: Նույնիսկ դեպքեր են եղել, որ վախից գյուղապետերն էին վճարում: Սակայն տարեսկզբին նրանք հանկարծ սկսել են վճարել մի քանի տարվա հարկերը: Թե ինչու, պարզ չէ, միայն ակնհայտ է` ակցիան ինքնաբուխ չէ:




Լրահոս