Մալաթիայի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Բ.-ին և հրավիրել 1980 թ. ծնված Արման Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ին, շուկայում, վիճաբանության ժամանակ, Արթուր Բ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արման Ա.-ին և պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս