Ադրբեջանուհին իր 3 երեխաների հետ համալրել է «ԻՊ»-ի շարքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Aznews.az կայքը` ադրբեջանուհին իր 3 երեխաների հետ համալրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը:

Ինչպես նշում է կայքը` այն օրվանից, երբ Էլնուրա Մամեդովան իր 3 երեխաների հետ միացել է «ԻՊ»-ին, նրանց մասին տեղեկություններ չկան, իսկ ամուսինը կրկին մեկնել է Ռուսաստան:

Այս տարվա հունվարին Իբրահիմ Մամեդովը հայտնել էր, որ իր կինը փախել է Սիրիա 3 երեխաների, ինչպես նաև մոր, փեսայի և քրոջ հետ: Նախորդ տարվա դեկտեմբերին նրանք հատել էին Վրաստանի սահմանը, որտեղից Թուրքիայով Սիրիա մեկնել:




Լրահոս