Օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը Ամստերդամից Փարիզ ընթացող Thalys ճեպընթաց գնացքում ահաբեկչական հարձակում էր իրականացվել: Ծագումով Մարոկկոյից տղամարդը՝ զինված դանակով ու Կալաշնիկով ինքնաձիգով, վիրավորել է 3 մարդու, այդ թվում` 2 զինվորականների, որոնց օգնությամբ էլ ահաբեկիչը չեզոքացվել է:
Պարզվում է` գնացքում ահաբեկչի ձեռքից Կալաշնիկովը խլել է ԱՄՆ Վիրջինյա նահանգից Սորբոնի համալսարանում անգլերենի դասախոս Մարկ Մուգալյանը (Mark Moogalian): Դժբախտաբար չարագործը հասցրել է կրակել նրա թիկունքին:
Մարկի քրոջ խոսքերով՝ մտավախություն կա, որ նա մասնակիորեն կկորցնի ձախ բազուկի շարժունակությունը: Այժմ Մուգալյանը դեռևս հիվանդանոցում է գտնվում, իսկ երբ կարողանա ոտքի կանգնել, նրան ընթրիքի կհրավիրի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: