Ամուսնու կողմից կնոջ դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Երևանում: Armlur.am-ը տեղեկացավ, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում երեկ երեկոյան ամուսինների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Վիճաբանությունը եղել է կենցաղային հողի վրա:
Դեպքը տեղի է ունեցել Զեյթուն թաղամասի հանրակացարանի մուտքի մոտ: Կինը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը բավարար է:
Armlur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ կինը թեթև վնասվածք է ստացել: Այլ մանրամասներ չհայտնեցին: