«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է հարձակվող Նեյմարին նոր պայմանագիր առաջարկել, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տվյալներով` կատալոնյան ակումբը ցանկանում է պայմանագիրը երկարաձգել ընթացիկ մրցաշրջանի վերջում: Նոր պայմանագիրը կարող է նախատեսված լինել մինչև 2021 թվականը: Պայմանագրում նրա աշխատավարձը նշված կլինի 250 մլն եվրո:

Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում ֆուտբոլիստի հանդեպ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության մասին:




Լրահոս