![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/ivan1.jpg)
Խորվաթիայի հավաքականի կիապաշտպան Իվան Պերիշիչը «Վոլֆսբուրգ»-ից տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչ 2020թ. հունիսը: Կողմերը պայմանավորվել են չհրապարակայնացնել պայմանագրի պայմանները: Իտալական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 20 մլն եվրո: