Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանից փորձեցին ճշտել, թե ինչպես է նախարարությունը վերաբերում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին և այնտեղ կառուցվելիք խաղատանը:
«Եթե ուշադիր նայեք կառավարության որոշման նախագիծն, այնտեղ հատուկ նշված է, որ որևէ ֆունկցիա չի փոխվում, իսկ Հուշարձանների պահպանության մասին օրենքով, որով մենք շարժվում ենք, յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի համաձայնեցված: Այսինքն` համաձայն որոշման, որևէ փոփոխություն այնտեղ չի կատարվի», – նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը` նորմա՞լ է, որ այնտեղ խաղատուն է լինելու, Սամուելյանը նշեց. «Երբ նախագիծը լինի, նկատի ունեմ` գծագիր-նախագիծը, հնարավոր կլինի դրա մասին խոսել, որևիցե դեպքում որևիցե փոփոխություն շենքի հետ չի եղել: Քանի որ մասնագիտությամբ ճարտարապետ եմ, ինձ համար հիմա հնարավոր չէ խոսել, քանի դեռ ճարտարապետական նախագիծը չկա», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: