Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին կտեղափոխվի «Ֆիորենտինա»։ Լեհ ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում իտալական ակումբում:
«Ֆիորենտինա»-ն մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ` հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով։ Հավելենք, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը մի շարք վնասվածքներ ստանալուց հետո տեղ չուներ «Բորուսիա»-ի հիմնական կազմում։