Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար», – ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Հավելենք, որ նա այս պաշտոնում փոխարինելու է Հովհաննես Մանուկյանին:

 




Լրահոս