Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզա ալ-Սաուդին ժամանել է ԱՄՆ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար ու տեղավորվել է Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցում:
Թագավորի հետ Վաշինգտոն է ժամանել նաև 1000 մարդուց բաղկացած պատվիրակություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հատուկ հյուրերի համար հյուրանոց են բերել ոսկյա կահույք, հայելիներ, լուսամփոփոներ և անգամ գլխարկի կախիչներ: Հյուրանոցից աղբյուրը հայտնել է, որ միջանցքներն ու անգամ ավտոտնակը ծածկել են կարմիր գորգերով, որպեսզի միապետի ոտքը չդիպչի հատակին:
New York Post-ի տվյալներով՝ հյուրանոցում ստանդարտ համարում մեկ գիշերն արժի 500 դոլոր, իսկ լյուքս դասի ամենամատչելի համարը սկսվում է 1000 ԱՄՆ դոլարից: 222 հոգու համար նախատեսված հյուրանոցն ամբողջությամբ վարձակալվել է մի քանի օրով: