Մինչև քվեարկության օրը պետք չէ ԲՀԿ-ից հայտարարության սպասել. Վահան Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչև քվեարկության օրը պետք չէ ԲՀԿ-ից հայտարարության սպասել: Քվեարկության օրն Ազգային ժողովում մենք կհայտարարենք, թե որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը:

Բաբայանի խոսքով` իրենք այս պահին չեն կարող նույն քննադատությամբ հանդես գալ. «Քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի»: Նա ասաց, որ ԲՀԿ-ն սահմանադրության որոշ կետերի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել է: Վահան Բաբայանը կոչ արեց կեղտոտ PR չկիրառել և Սահմանադրության նախագծին լուրջ վերաբերվել:




Լրահոս