Ինքնասպանությունից առաջ տղամարդը երկտող է թողել. նա մեղադրել է Հայկանուշին ու ոստիկանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է երկտող, ըստ որի՝ վերջինս ինքնասպանության մեջ մեղադրել է քաղաքացի Հայկանուշ Ն.-ին և ոստիկանության Աբովյանի բաժնի քրեականհետախուզության աշխատակիցներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀքրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվելՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս