Ադոնս Ստիվենսոնն արագ նոկաուտի ենթարկեց Թոմի Կարպենսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս առավոտ Տորոնտոյում (Կանադա) ավարտվել է բռնցքամարտի գիշերը, որտեղ հիմնական պայքարում հանդես են եկել WBC վարկածներով թեթեւ գերծանր քաշային չեմպիոն 37-ամյա կանադացի Ադոնս Ստիվենսոնը (27-1, 22 նոկաուտ) և 29-ամյա ամերիկացի Թոմի Կարպենսին (25- 5-1, 14 նոկաուտ):

Առաջին փուլում Կարպեսին զգույշ էր գործում, անգամ չեմպիոնն էլ չէր գրոհում` հասկանալու համար, թե ինչ կարող է անել մրցակիցը: Սակայն առաջին փուլից հետո չեմպիոնը հասկացավ, որ մրցակցից ոչինչ չի կարելի սպասել և սկսեց ավելի վստահ գործել:

Երկրորդ փուլի վերջում Ստիվենսը բռնեց Կարպենսիին և ծանր նոկդաուն արեց: Ամերիկացի բռնցքամարտիկը գոնգից հետո ոտքի է կանգնում, բայց ընդմիջումից հետո այդպես էլ չի կարողանում ուշքի գալ:

Ստիվենսը երրորդ փուլի սկզբից շտապում է հարձակման և անմիջապես նոկաուտի է ենթարկում հակառակորդին:




Լրահոս