Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Իսուզու» մակնիշի 31 SS 011 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Խ., ծնված 1995 թ.) բախվել է գլխավոր գազատարին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են գազատարի փականը: