Դեռահասների առողջությունը բազմաթիվ ռիսկերի է ենթարկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձի փոխանակման նպատակով մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նախարարը ողջունելով հյուրին, ընգծեց Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը: Ներկա պայմաններում առկա են դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը անդրադարձավ երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայստանում իրականացված ծրագրերին, դրանց ձեռքբերումներին և խոչընդոտներին:
Նշվեց, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագերը հասցեարգրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:

Պրոֆեսոր Ալեքսանդր Կուլիկովը ողջունեց նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրեց տվյալ ոլորտի Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը բարձր գնահատեց մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի» կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Ալեքսանդր Կուլիկովի խոսքով` հայ մասնագետները, որպես միջազգային փորձագետներ ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքերին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:
Քննարկման ընթացքում նշվեց, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը: Կողմերն ընգծեցին, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:
Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին` մասնավորապես մոր երկաթի դեֆիցիտի պարագայում, կարևորվեց օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը:

Շեշտադրվեց նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը:
Հանդիպման մասնակիցները նշեցին հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը:




Լրահոս