Այսօր Մոնկիա Բելուչին դարձավ 51 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1964 թվականի սեպտեմբերի 30-ին է ծնվել իտալացի աշխարհահռչակ դերասանուհի, մոդել Մոնիկա Բելուչին: Նա առավել հայտնի է դարձել «L’Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Մալենա»-ն, «Քրիստոսի չարչարանքները»։

im-karucvacqy-gravic-n23598-1

Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

784

Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

1990-1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։

ROME - OCTOBER 23:  Actress Monica Bellucci and actor Vincent Cassel arrives at the L'Uomo Che Ama Premiere during the 3rd Rome International Film Festival held at the Auditorium Parco della Musica on October 23, 2008 in Rome, Italy.  (Photo by Pascal Le Segretain/Getty Images)

Զույգը երկու դուստր է ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական,սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է:




Լրահոս