«Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա». ԱԺ-ում կրքերը թեժացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը քառօրյա նիստում ընդգրկելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը Ստեփան Մնացականյանն էր, ում պատգամավորները հարցեր էին ուղղում` դրանց պատասխանները ստանալու համար:

Մնացականյանին հարցեր ուղղելու ժամանակ նիստին միացավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը և սկսեց հարցեր ուղղել, որն էլ վերածվեց բանավեճի: Այս ամենին միջամտեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, որ ճիշտ կլինի` պատգամավորները հարցեր ուղղեն օրենքի վերաբերյալ:

Հրանտ Բագրատյանն էլ իր հերթին նշեց, որ  պաշտպանում է ԱՎԾ ներկայացուցչին և չի թողնում, որ պատգամավորները հարց ուղղեն:  «Եկած-չեկած` սկսեցիք գոռգոռալը»,- դիմելով Հրանտ Բագրատյանին, նշեց Այվազյանը:

«Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա: Այ ցավդ տանեմ, թող էս նիստերը կայանան, ինչի՞ ես պաշտպանում նրան»,- հավելեց Բագրատյանը:




Լրահոս