Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է Իսպանիայի քաղաքացիություն ստանալուն:
Sport.es-ը հաղորդում է, որ մինչև տարեվերջ ֆուտբոլիստը կստանա անձնագիրը: Բրազիլիայի և Իսպանիայի միջև գործող պայմանագրով բրազիլացիներն Իսպանիայում 2.5 տարի մշտական բնակություն ունենալուց հետո կարող են ստանալ քաղաքացիություն: Նեյմարը կատալոնական ակումբում է 2013թ. հունիսից:
Նեյմարի քաղաքացիությունը օգտակար կլինի «Բարսելոնա»-ի համար, քանի որ թիմը հնարավորություն կստանա ձեռք բերել Եվրամիության երկրների քաղաքացիություն չունենող եւս մեկ խաղացողի: