Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ընդունեց հերթական այցով Հայաստանում գտնվող «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ՔԿ վարչության պետը ներկայացրեց նախորդ այցելության ընթացքում ԽԿԿ անդամների կողմից բարձրացված հիմնախնդիրների լուծման կապակցությամբ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով 2014 թվականից առ այսօր ընթացող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, ՔԿ հիմնարկների ենթակառուցվածքների զարգացմանն ու բժշկական սպասարկմանը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի:
ԽԿԿ –ի պատվիրակության կողմից ևս արծարծվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ: