Հաջորդ մրցաշրջանում կվերադառնամ մարզչական աշխատանքին. Կառլո Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ցանկանում է հանգստանալ մինչեւ հաջորդ մրցաշրջանը։ Նա համարվում էր անգլիական «Լիվերպուլ»-ը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը:

«Այս պահին լավ եմ անցկացնում ժամանակս, սակայն, իհարկե, ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքին, քանի որ դա է կիրքս։ Այժմ ցանկանում եմ ուժ հավաքել, սակայն հաջորդ մրցաշրջանում կվերադառնամ մարզչական աշխատանքին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը։




Լրահոս