Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծրագրի նշանակությունը մեր հանրապետության եւ նրա տնտեսության համար՝ հավելելով, որ էկոզբոսաշրջության զարգացման համար Արցախն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ կուսական բնություն, չաղտոտված շրջակա միջավայր, հարուստ պատմամշակութային ժառանգություն, հյուրընկալ ժողովուրդ, հասարակական անվտանգության բարձր մակարդակ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին, ով հանդիսանում է «Արցախի էկոգյուղ» նախագծի գլխավոր հեղինակը, ընդգծելով, որ նրա մասնակցությունն այս ծրագրին լուրջ նախադրյալներ է ստեղծում այն հաջողությամբ իրականացնելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր արտերկրից եւ Հայաստանից, պաշտոնատար այլ անձինք: