Ոստիկանապետը թաքցնո՞ւմ է հետախուզման մեջ գտնվող բժիշկ եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Քաջարանի հիվանդանոցում հիվանդների հեպատիտ C-ով վարակվելու գործով անցնող «Քաջարանի բ/կ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը փախուստի մեջ է, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հիշեցնենք, որ Ավագյանին եւ 4 անձանց ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել՝ մարդկանց առողջության ծանր վնաս պատճառելու հիմքով: Պարզվում է՝ Վարդան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է:

Ըստ սյունեցիների՝ ոստիկանապետը մշտապես կապի մեջ է եղբոր հետ եւ չի պատրաստվում նրան հանձնել իրավապահներին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, սակայն, որ Վարդան Ավագյանը հետախուզման երբեւէ չի եղել, ավելին՝ նա նշված քրեական գործի շրջանակներում ներկայացել է քննչական կոմիտե:




Լրահոս