ՀԱՊԿ-ում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է բանակցություններ անցկացնել ընթացիկ աշնանը, հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը` Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ:

Վերջինս նաև հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը հարցը:

«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք տանել երկրի քաղաքական ղեկավարության հետ»,- հայտարարել է Զանյերը:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ Նյու Յորքում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի ընացքում, հանդիպել են Մինսկի խմբի համանախագահները: Եվս մեկ հանդիպում է հնարավոր աշնան ընթացքում: Մենք հուսով ենք, որ, հնարավոր է, կլինի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- հավելել է նա:




Լրահոս