Լևոն Զուրաբյանը հրաժարվել է ներկայացնել կաշառքի մասին ունեցած ապացույցները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ չի ներկայացել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ոստիկանությանն ուղարկել է հոկտեմբերի 13-ի իր հայտարարությունը, որով հրաժարվել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ապացույցներ ներկայացնել` պատճառաբանելով, թե իրավապահներին չի վստահում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոստիկանությունն առաջիկա օրերին նախապատրաստած նյութերը կուղարկի ՀՀ գլխավոր դատախազություն` դրանց հետագա ընթացքի հարցը լուծելու համար:

Ու եթե Գեւորգ Կոստանյանը որոշի դրան ընթացք տալ, ապա կարող է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Զուրաբյանը կարող է մեղադրվել սուտ մատնության մեջ: Սակայն նման հեռանկարը քիչ հավանական է, քանի որ  Զուրաբյանը դա կարող է ներկայացնել իբրեւ քաղաքական հետապնդում: Սպասենք զարգացումներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս