ԱՄՆ իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել կապված այն բանի հետ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այցելել է Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է Интерфакс-ը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը:
«Մենք կարծում ենք, որ Ասադի պատվավոր ընդունելությունը, ով իր սեփական ազգի դեմ քիմիական զենք է կիրառում, հակասում է ռուսական շահերին, որն է՝ քաղաքական անցումային փուլ ստեղծել Սիրիայում»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի իրավիճակը: Բաշար Ասադն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաստանին Սիրիայի փրկության համար: