«Հայսուպերսթար 4»-ի մասնակից, կիթառահար, երգիչ Սուրեն Առուստամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լավ լուր է հայտնել. «Վերջապես պարզ դարձան մրցույթի արդյունքները. քվեարկությամբ մենք հաղթեցինք: Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»: Խոսքը աշխարհահռչակ կիթառահար, երգիչ Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթի մասին է, որտեղ Սուրենը համարվել է լավագույններից մեկը: Քլեփթոնն իր հայտնի «Կոկաին» երգի 35-ամյակի առթիվ ամբողջ աշխարհով ինտերնետային քվեարկություն էր հայտարարել այդ երաժշտական կատարման cover տարբերակների համար: Հաղթողները պետք է լինեին երկուսը, որոնցից մեկին որոշելու էր «Universal Music Enterprises»-ը, իսկ մյուս հաղթողը պետք է դառնար քվեարկողների առավելագույն ձայներ հավաքած մասնակիցը: Քվեարկության արդյունքում հաղթել է Սուրեն Առուստամյանը:
ՍՈՒՐԵՆԸ ՀԱՂԹԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ