Բացահայտվել է ՀՀ ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին՝ ժամը 20.51-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ Ազգային ժողովի հերթապահից տեղեկություն էր ստացվել, որ ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից ծուխ է նկատվում:
Ժամը 20.53-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: Այրվել են ստվարաթղթի և փայտի մնացորդներ՝ մոտ 1 քմ մակերեսով:
ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՀՀ պետական պահպանության ծառայության հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում ՀՀ ԱԺ աշխատակից (բանվոր), 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել արդյոք ամեն ինչ կարգին է, լույսն անջատել, այնուհետև՝ սիգարետի ծխացող մնացորդը նետել գետնին՝ նկուղի կողմը, դուռը կողպել և հեռացել։
Ծխախոտի մնացորդն ընկել է գետնին կուտակված թղթի մնացորդների վրա ու ծխացել։ Դրա հետևանքով նկուղում առաջացել է ծխապատ գոտի։ Նյութական վնաս չի պատճառվել։




Լրահոս