«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղեւորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ավտոբուսով միջպետական ուղեւորափոխադրումը մեծ պահանջարկ է վայելում: Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանից հատկապես դեպի ՌԴ ավտոբուսով եւ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալներն այսօր գրեթե հավասարվել են: Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ խոսքը մոտ մեկ միլիոն ուղեւորների մասին է:
Մոսկվայի ավտոբուսի տոմսն արժի 20-ից 30 հազար դրամ: Այսինքն՝ միջին հաշվարկով այս շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ շուրջ 50 մլն դոլար: Իսկ եթե այդ նույն ուղեւորներն ինքնաթիռից օգտվեն, ապա այս դեպքում շրջանառությունը կկազմի առնվազն 200 մլն դոլար: Հենց այդքան գումարի շրջանառություն են կորցնում ռուսական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ինքնաթիռով ՀՀ-ՌԴ ուղեւորաշրջանառությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: