Սահմանամերձ Վահան գյուղում տեղադրվել է 37 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում ամփոփել են հերթական նախագծի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղադրվել է 37 լուսատուով՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում լուսավորությամբ է ապահովվել մոտ 1100մ երկարությամբ տարածք:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Դեռևս անցած տարի ծրագրի շրջանակում գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, ինչի արդյունքում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն այստեղ է՝ Վահանի բնակիչներին ոգևորելու համար: Այս այցով ձգտում ենք լուծել երկու հարց՝ արտաքին և ներքին: Սահմանամերձ համայնքում իրականացվող աշխատանքը հակառակորդին զինաթափելու միջոցներից մեկն է: Նրանք պետք է զգան, որ այստեղ կյանքը շարունակվում է՝ հակառակ գյուղը լքելու իրենց ցանկությանը: Մյուս կողմից, մենք ձգտում ենք քայլ առ քայլ նվազեցնել մայրաքաղաքի և հեռավոր մարզերի միջև եղած տարբերությունը՝ մեր հնարավորությունների սահմաններում լուծելով գոյություն ունեցող խնդիրները: Վահանը պետք է ամուր մնա վահանի պես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed

 




Լրահոս